Monday, August 5, 2013

                Ես լավ մակույկավար չեղա, թողեցի հոսանքն ինձ տանի այնտեղ, ուր ինքն է գնում, իսկ հոսանքը հասավ լճին ու կանգ առավ:
Լիճը ճահճացավ, ու հիմա ես գորտերի հետ պահմտոցի եմ խաղում: Ես լողալ չգիտեմ, նրանք, ովքեր հասնում են ճահճին, լողալով առաջ են գնում ու ճահիճը հատում:
 Ոչ ոք կանգ չառավ, որ ինձ լողալ սովորեցնի:

Մի օր ես ինքնուրույն լողալ կսովորեմ, ես կկարողանամ ճահիճը հատել, բայց կմնամ ճահճում, որ ինձ պես անճարակներին էլ լողալ սովորեցնեմ: Ու ոչինչ, որ միակ զվարճանքս գորտերի հետ պահմտոցին կլինի, փոխարենը կլինեն լողորդներ, որ կշարժվեն ճահիճ տանող հոսանքին հակառակ: 

No comments:

Post a Comment