Wednesday, August 21, 2013

Իմ կորած «ես»ը...

Եվ ո՞վ էր նստած իմ կյանքի ղեկին
Ինձ տանում համառ ընդդեմ փոթորկի,
Ես այդքան համարձակ չեմ եղել:
Եվ ո՞վ էր ձեռնոց նետում տարերքին,
Կյանքս ենթարկում քմահաճ կամքին
Ու փորձում սրտում իմ հերոս պեղել…
Դա ես չեմ եղել…
Ինչո՞ւ եմ հիմա նրան ետ կանչում,
Նրա՜ն, ում բնավ ես չեմ ճանաչում,


Ում բաց եմ թողել:

No comments:

Post a Comment