Sunday, June 3, 2012

ՄԱԿԵՐԵՍ


“Imagination is more important than knowledge. For knowledge is limited to all we now know and understand, while imagination embraces the entire world, and all there ever will be to know and understand.

Ալբերտ Էյնշտեյն 
Եռաչափ տարածությու՞ն… զվարճալի է: իմ բացահայտած նորանոր չափումներն ինձ համար անհաշվելի մեծություն էին, ու ոչ թե նրա համար, որ ես դեռ չգիտեի դրանք անվանող թիվը կամ ի զորու չէի իմ գտած հերթական մեկը նախորդներին գումարել, այլ՝ իմ գտած չափումները հարափոխ էին: Եռաչափ տարածության նորմալ մարինների կողքին ես պարանորմալ սուբստանցիա էի, չկար ինձ համար նախատեսված տարածաժամանակային կետը՝ իմ ՏԵՂԸ: Ու քանի որ տեղս չէի գտնում, սկսեցի ձևափոխվել, խմորվել…
Հետո եկավ մի պահ, որ իմ աշխարհընկալումը հանկարծ դուրս եկավ ցանկացած չափումից, ապա տեղավորվեց մի հարթության մեջ ու, առօրեական լեզվով ասած, դարձավ տափակ: Աշխարհը թվաց իրական հեքիաթ իր տափակության մեջ, մակերեսային աշխարհընկալումը միանգամից ազատեց ավելորդ խոհերից, չարչրկված չափումներից ու փիլիսոփայություններից: Տափակությանս մեջ ես գտա մի միակ չափում՝ Հարթություն:
Ուղեղիցս զատ զգացմունքներս էլ սկսեցին տափակել ու տարածվել այդ հարթությամբ: Երբեմն ինչ-որ նավթոտ շերտ էր տարածվում հարթությանս վրա, արևի լույսի տակ այն թվում էր խայտաբղետ գունային գամմա՝ ասելիքով ու գեղեցկության պատրանքով: Բայց նա, ով ավելին ուներ, քան պարզապես եռաչափությունն էր, կհասկանար, որ այդ շերտն իրականում թունավորում է ինձ:
Հարթությունս մի սքանչելի հատկանիշ ուներ, որ ոչ միանգամից էի հայտնաբերել՝ ճկուն էր: Այն կարող էր ոլոր մոլոր անցնել այլ հարթությունների մեջ, կարող էր ցանկացած հարթության կողքին իր տեղը գտնել ու իրեն լավ զգալ, կարող էր անգամ տարածական մարմինների շարքում որպես մի աբստրակտ պատկեր ծավալի պատրանքով խցկվել ու սիրվել՝ իր նավթոտ մակերեսով ու իր մակերեսային <ես>-ով:
Հարթությունս սկսել էր ուրիշ հարթությունների ակտիվ հետաքրքրության առարկա դառնալ: Նրանք տարածվում էին իմ հարթությանը զուգահեռ, շարժվում իմ վեկտորին զուգահեռ, ապրում իմ կյանքին զուգահեռ ու չէին հասկանում, որ մեր հարթությունները երբեք չեն խաչվի այդ զուգահեռումներում՝ ես յուրովի տափակ էի, իրենք՝ պարզապես տապակ: Որոշ ալիքվող հարթություններ ճկվելու խղճուկ փորձեր էին անում, որ հարթությանս մոտ տեղ զբաղեցնեն, բայց իմ տափակությունն այլ ուղղությամբ էր ճկվում: Տարածական մարմիններն արդեն բացահայտել էին տափակությունն ու խուսափում էին իմ ճկուն հարթությունից: Նրանք սարսափի էին մատնվում իմ հարթությունից, ենթագիտակցական մակարդակով զգալով, որ այն մի ժամանակ իրենց չափումներից դուրս չափումեր է ճանաչել: Բոլոր առումներով, ես արդեն մերժված էի եռաչափ տարածության մարմինների կողմից: Նրանք ինձ մենակ թողեցին…
Հարթություններին ինքս մենակ թողեցի՝ ցավով հասկանալով, որ իմ ճկունությունն ինձ է դարձնում նրանց համար հետաքրքիր, բայց ոչ՝ հակառակը: Այն ճկունությունը, որ մի ժամանակ ինձ օգնում էր ճկվել ու մոտենալ ցանկացածի՝ անկախ այն կլիներ տարածական մարմին, թե հարթություն, այժմ ինձ օգնում էր ճկվել դեպի ազատ տարածություն, ուր մարմիններ չկային:
Ես աշխարհի բոլոր հարթություններից ամենամիայնակն էի:
Մենակությունն ինձ ստիպեց, որ փորձեմ վերագտնել ծավալը: Իմ խեղճ հարթությանը տրված չէր եռաչափ լինել, իմ ճկուն հարթությունը գալարումներում ցանկանում էր ստանալ տարածական պատկեր, ու հերթական անգամ հոգնած փռվում էր իր ողջ մակերեսով՝ ինքն իրենից հաղթված, հևասպառ, հուսահատ …
Իմ նորանոր չափումներում դեգերելով՝ ես մնում էի անտեսանելի եռաչափ տարածականների համար, տառապում էի, բայց չէի կարողանում հասնել նրանց, հասկացվել նրանց կողմից, համարվել մերոնքական նրանցականների մեջ: Ուժասպառ կրկին տարածվում էի մակերեսով ու կրկին տափակում, որ հանկարծ չվերացարկվեմ մի լրիվ ուրիշ իրականություն, որը խելագարություն էր վերանագրվում թե հարթությունների, թե եռաչափ տարածականների համար:
Ինձ տրորված էի զգում ու դա ցավեցնում էր: Իմ ներսում ծնվեց նյութականացված հոգևոր ցավը, ուղեղիս բջիջները սղոցվեցին մի հուսահատ աղաղակով ու այն պահին, երբ ուղեղս կարող էր ժայթքել բաց տիեզերքում սեփական ճնշումից պայթող մարմնի պես, ես հասա մի սահմանի, որ հարկավոր էր թաքցնել թե ինքս ինձանից, թե մնացած ամբողջ աշխարհից… Ես մի ակնթարթ միայն հասա անթույլտրելիին: Առաջին ռեկցիաս իմ ողջ հարթությամբ այդ ամենը սահմանազատելն էր եռաչափ աշխարհից: Ես դարձա մի թաղանթ աշխարհների միջև, մի յուրօրինակ կամուրջ, որով անցնելն անհնար էր: Ու այնտեղ ես հայտնաբերեցի այն, ինչ՝ ինձ հարկավոր էր: Ես գտա այն արտատարածական, վերժամանակյա արտահայտումը, որում նյութականացվեցի՝ ընդունելի թե հարթության, թե տարածության համար: Ես գտա իմ տեղը: Ես այն կոչեցի Մակերես: Տարածական մարմինները, հասնելով մակերեսիս, զգում էին, որ այն ծավալ է թաքցնում, սկսել էին ինձ հանդուրժել, հարթությունները մի պահ անակնկալի եկան՝ ինձ բախվելով ու տեսնելով, որ ճկվելու փոխարեն դիմակայում եմ, բայց իրենք էլ ինչ-որ կերպ համակերպվեցին իմ գոյության հետ:
Այդուհետ ինձ տրորելը վտանգավոր է դարձել, չես իմանա, թե ոտքդ, մակերեսիս դնելով, հարթության կհանդիպես, թե կսուզվես մի խորություն, որի դեմ Մարինյան իջվածքը ոչինչ է: Չէ որ ամեն բան աշխարհում, ի վերջո, հարաբերական է…
ԱլԷյնշտեյնի հիշատակին
Հ.Գ. Էյնշտեյնն ինձ համար ֆիզիկայում Նյուտոնից հետո նույնն էր, ինչ գրականության մեջ մոդեռնիզմը ռեալիզմից հետո: Նրա տեսությունն ինձ տվեց մի ամբողջ տիեզերք՝ լի բացահայտումներով ու չարչրկված սահմաններից ազատ: Բայց հատկապես այս գործը ծնվեց ոչ թե նրա տեսության հիման վրա, այլ նրա կենսագրության որոշ դրվագների մասին տեղեկանալուց հետո:  Այն նվիրվում է Ալբերտ Էյնշտեյն մարդուն, ոչ՝ գիտնականին:

Saturday, April 7, 2012

Անկեղծ.../ Frank...


Ցանկացավ անկեղծանալ ինքն իր հետ…
Ես բարի եմ…
Ես խիզախ եմ…
Ես խենթ եմ…
Մտքերը մրրկվեցին, բայց բոլոր մտքերից միայն մեկը ստացվեց անկեղծ՝ ես կեղծ եմ…

***
He wished to be frank with himself…
I’m kind…
I’m brave…
I’m crazy…
The thoughts stormed, but only one of them came to be frank: ‘I’m dissembler’…

Tuesday, March 27, 2012

ՎՏԱՆԳ/ DANGER


Ամեն անգամ իր փոքրիկ դստերը կախարդական շուկա ուղարկելիս՝ կախարդուհին հանձնարարում է. ՙԵրբեք չխոսես անծանոթների հետ՚:
       -  Ինչու՞, - մի օր հարցրեց երեխան:
      -   Որովհետև դա վտանգավոր է... նրանց համար,- պատասխանեց կախարդուհին:

Any time the charmer sends her little daughter to the magic market she orderes ‘Never speak with the strangers’.
‘Why?’ the child asked one day.
‘Because that’s dangerous... for them’ was the answer.


Monday, March 5, 2012

Խավար սենյակում նստած եմ մենակ
Եվ կա իմ հոգում թախիծ անհատակ:
Մարմրող մոմի փոքրիկ լեզվակը
Լուսավորում է իմ մութ սենյակը:
Թեթև թիթեռի անուրջը դառած`
Կանչում է լռին կրակը վառած.
Հրե ծաղիկի պատրանք է ծնվում
Թիթեռնիկ ոգին` այդ հրով այրվում:
Թռվռան թիթեռ, մութը ճեղքելով`
Թռչում ես թեթև դեպ հուրը սիրով,
Թռչում ապարդյուն. սառցե ապակին
Փակում է ուղին հրե ծաղիկի:
Կարող եմ բացել, փշրել ապակին,
Բայց սերը բոցե կայրի փոքրիկին,
Ո'չ, ես չեմ բացի պաղ պատուհանը,
Չի գտնի բոցում նա իր վախճանը:
Կրկին ու կրկին բախվում ապակուն
Թիթեռնիկն է իմ մնում աննկուն:
Սիրտս ճմլվում, ուզում եմ լացել
Տանջել չեմ ուզում, չեմ կարող բացել:
Եվ սարսափով եմ հանկարծ մտածում,
Որ թիթեռի պես ես եմ թևածում,
Ես նրա նման փնտրում եմ անվերջ
Մթում անսահման հուր ծաղիկ անշեջ:
Ես էլ հույսով լի առաջ եմ նետվում,
Անտեսանելի պատնեշի բախվում,
Կրկին ու կրկին բախվում ապակուն,
Փորձում եմ ոգին դարձնել աննկուն:
Հասնել եմ փորձում հրե ծաղիկին,
Երազն է գոցում պատնեշ ապակին,
Մաքառում եմ լուռ,մթնում,խենթանում,
Չգիտեմ ճամփաս ինձ ուր է տանում:
Եվ հուսակտուր իմ փերուն բարի
Խնդրում եմ` «փշրիր պատնեշը չարի,
Թույլ տուր ինձ հասնել հրե ծաղիկին,
Ապրել ու մեռնել նրա կրակում»:
Գերադասում եմ` ապրելով մեռնել,
Քան ամբողջ կյանքում իզուր տառապել:
Քան ամբողջ կյանքում պատնեշի առաջ
Լսել իմ հոգում միմիայն հառաչ:
«Բացի'ր այն, բացի՜ր». խնդրում եմ փերուն
«Բացի'ր այն, բացի՜ր». թիթեռն է խնդրում:
Ձեռքս, դողալով, ապակուն մեկնում՝
Ինձ անիծելով` այն բաց եմ անում:
Բաց է պատնեշը, իսկ աչքերս` փակ,
Եկել է վերջը, ի՛մ խեղճ թիթեռնիկ:
Զարկում է սիրտս թևով թիթեռի,
Կփրկեմ ես քեզ, ես քեզ չեմ վառի:
«Հանգցրո՛ւ բոցը». միտքն է իմ կանչում,
«Փրկի՜ր թիթեռին». հոգիս է գոչում,
Բայց թիթեռն ինքը թևերով իր կայծ
Իր երազանքն է հանգցնում հանկարծ:
Հետո շփոթվում` կրակն էլ չկար,
Շուրջս թռվռումլքում է ինձ հար:
Նա թռավ հեռու` ուրիշ մեկի մոտ,
Գուցե փնտրելու մի ուրիշ կարոտ:
Մարել է մոմը, նստած խավարում,
Անթարթ նայում եմ անորոշ հեռուն:
«Ե՞ս եմ թիթեռը». միտքն է իմ կանչում,
«Ե՛ս չեմ թիթեռը». հոգիս է գոչում:
Փերի կարեկից, պատնեշը փշրիր,
Հրե ծաղիկից ինձ հուր նվիրիր:
Փշրիր ապակին, թեկուզ այրվելով,
Հրե ծաղիկից լույս կառնեմ սիրով:
Լույս ու ջերմություն մարդկանց կտանեմ,
Ոչինչ, թող այրվեմ, բայց  ես դա կանեմ:





ԹԻԹԵՌ

                Ցուրտ սենյակում խավարի դեմ անզոր պայքարում է մոմի թրթռուն բոցի մի փոքրիկ լեզվակ: Անքուն թիթեռը թևերի անհանգիստ տրոփյունով բոցկլտացող կրակին է մոտենում: Կանչում է կրակը:
                Սառը ապակին խորտակում է հրե ծաղկի մասին թիթեռային երազանքները: Հուսահատ, խենթացած կրկին ու կրկին ապակուն է բախվում տարաբախտ թիթեռը: Անտեսանելի պատնեշն անխորտակ համառությամբ դիմակայում է նրան:
                Կարող եմ ձեռքի անփույթ շարժումով վերացնել պատնեշը, բացել պատուհանը: Այդժամ ներս կխուժի թիթեռն ու իր վախճանը կգտնի թրթռուն բոցում: Ո՛չ, ես չեմ բացի պատուհանը:
                Կրկին ու կրկին բախվում է թիթեռն ապակուն ու ճմլվում է սիրտս: Սարսափելի է գիտակցել, որ ես եմ այդ թիթեռը, որ ես էլ նման նրան հրե ծաղիկ եմ փնտրում ու զուր ջանքեր թափում անտեսանելի պատնեշների առաջ:
                Բացի՛ր, իմ բարի փերի պատուհանը: Թող այրվեմ, մոխրանամ. գերադասում եմ հասնել իմ հրե ծաղիկին ու մեռնել, քան ամբողջ կյանքում անտեսանելի պատնեշների բախվել ու տառապել:
                «Բացի՛ր, Բացի~ր». աղերսում եմ իմ փերուն:
                «Բացի՛ր, Բացի~ր». լսում եմ թիթեռի աղերսը:
                Դողացող ձեռքս հպում եմ պատուհանին, սահեցնում սառն ապակու վրայով: Ինքն ինձ անիծելով` բացում եմ պատուհանն ու փակում աչքերս, որ չտեսնեմ թիթեռի վախճանը:
                Լռությունը լցվում է անհանգիստ տրոփյունով: Սա իմ սի՞րտն է, թե թիթեռի թևերն են տրոփում իմ սրտի զարկով: Բացում եմ աչքերս ու կրակի շուրջ պտտվող թիթեռին տեսնում:
                «Հանգցրու՛ կրակը». հուշում է միտքը:
                «Փրկի՛ր թիթեռին». գոչում է հոգին:
                Թևերի անհանգիստ տրոփյունով թիթեռն ինքն է հանգցնում իր երազանքը, շփոթված թռվռում ու դուրս թռչում պատուհանից` այլ կրակներ փնտրելու:
                Շուրջս խավար է, անգամ աստղեր չկան, հեռու են, չեն երևում:
                Ե՞ս եմ այդ թիթեռը:
                Ե՛ս չեմ այդ թիթեռը:
                Բացի՛ր, ի՛մ փերի, պատուհանը և ես, թեկուզ այրվելով, հրե ծաղիկի լույսն ու ջերմությունը կտանեմ մարդկանց:

Sunday, February 26, 2012

Պատիժ...


Երբ դժոխքն իր հրե երախը բացեց նրա առաջ, նա չարախնդաց: Ի՞նչ կարող էին անել այդ խղճուկ դևերն իր ներքին անպարփակ չարության ու կամքի ժեռ զորության դեմ: Նրանք դատապարտված էին պարտության: Երբ հերթական դևը հրով ու երկաթով փորձում էր բեկել նրա կամքը, նրան սեղմել տառապանքի աքցաններում, նա կամ լռում էր հաղթական, կամ քրքջում այնպիսի մի վայրի քրքիջով, որի կողքին դիվային քրքիջը պարզապես թոթովանք էր:
Դևերը թևաթափ ելան, բայց դեռ ունեին իրենց զինանոցում մեկին, մի զորեզ էություն, ում դեմ բոլորն են անզոր:
Նրանք դադարեցին տանջելու իրենց խղճուկ փորձերը, պարզապես փակեցին չարագործին մենակ իր խղճի հետ ու լուռ հեռացան:
Րոպեներ անց լսվեցին նրա աղեկտուր վայնասունները…

Saturday, February 25, 2012

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՍԱ ԿԱՐԴԱՑԵԼ Է…




Իմ մռայլության ու մորմոքների օվկիանոսում մի փոքրիկ կղզի ունեի հույսի համար: Դու այնտեղ սփոփանքի կառամատույց հիմնեցիր՝ հույսով բարձված նավերին հանգրվան, իսկ հետո արդեն միայն վհատության նավեր ուղարկեցիր իմ կառամատույց…
Դու ամեն անգամ նոր մարդկանց դեմքերով իմ առաջ ելար՝ նորանոր նավեր ուղարկելով իմ թշվառ կղզի: Այդ նավերը զինված էին հուսահատության, ցավի, խավարի ականներով, բայց և հզորագույն զենքն էին բերում իմ փոքրիկ կղզյակ ՝ ատելությունը…
Իմ կղզում ատելությունը դարձավ բռնակալ, իսկ ներումը գահնըկեց արեց բռնակալին:
Կարծեցիր՝  հաղթել ես, երբ իմ կղզին դարձավ ատելության, մորմոքների, խավարի, մռայլության մի կղզյակ… Բայց այն պարզապես մի կղզյակ էր երջանկության ու հույսի օվկիանում…

Monday, January 30, 2012

Նորից ճշմարտության մասին...

‘Trust me’.
Any time you say this I think, ‘Should I…?’
There was a time when I used to trust anyone. Anything the people say was the only truth to me. I was a little child then. 
Why I started to notice, that those truths the people gave me were so discrepant?...
 My palace of truth was crashed so silent and soft, like e feather were falling down on a carpet on the floor. Since then I am very careful with the words the people say me. I don’t trust anyone who says me something as I have discovered that the people around me are not kind enough to tell me the truth. But sometimes I think that it’s me, who is not enough kind to worth having  truth...
Today you said, ‘trust me’.

Հավատա ինձ:
Ամեն անգամ, երբ ասում ես դա, ես մտածում եմ. ՙԻսկ պե՞տք է որ…՚
Կար ժամանակ, երբ ես հավատում էի յուրաքանչյուրին: Ինչ էլ որ մարդիկ ասեին, ինձ համար միակ ճշմարտությունն էր: Այն ժամանակ ես դեռ փոքրիկ երեխա էի:
 Ինչու՞ սկսեցի նկատել. այն ճշմարտութունները, որ մարդիկ տալիս էին ինձ, այդքան հակասական էին... 
Իմ ճշմարտության ապարանքը խորտակվեց այնքան լռին և փափուկ, ասես, հատակին ընկնող մի փետուր լիներ: Այդուհետ ես չափազանց զգույշ եմ այն բառերի հետ, որ մարդիկ ասում են ինձ: Չեմ վստահում ոչ ոքի, ով ինձ ինչ-որ բան է ասում, քանի որ հայտնաբերել եմ, որ իմ շուրջը եղած մարդիկ բավականաչափ բարի չեն, որ ասեն ինձ ճշմարտությունը: Սակայն երբեմն ես մտածում եմ, որ այդ ես եմ, ով բավականաչափ բարի չէ ճշմարտությունն ունենալու համար...
Այսօր դու ասացիր. ՙՀավատա ինձ՚:

Sunday, January 29, 2012


Երջանկության
Այս կապկումը թշվառ
Ունայնության
Մի այնպիսի անդունդ էր պաղ նետում վհատ հոգին,
Որ հուսահատությունն էր դառնում
Քո մեղքը մեծագույն:
Վհատությունը քո հոգու
Գալիս է լուռ՝
Սոսկումներով ու սպասումով
Գալարումով պաղ վիշապի
Խոնարհությամբ հրեշտակի
Ու դիվային մութ հեգնանքով,
Գալիս է՝ խեղդելու վերջին շունչը հույսի…
Ու չարություն չկա, չկա և բարություն
Անասնական մի հեզությամբ
Դու ենթարկվում ես ալիքին բախտ-տարերքի
Ու խոնարհումն այն վեհացնող հեզությունը չէ արդեն,
Որ հասու է միայն մարդ արարածին,
Այլ՝ անգիտակից տաշեղի վազք գետի խռով հորձանուտում.
Քեզ ոչ մի տեղ ափ չի նետում դեգերումը թշվառության,
Որ ամփոփված է
Քո իղձերի մնացորդից կերտված տձև մի անոթում…
Չես աղոթում…


Friday, December 23, 2011

Այն, ինչ չպետք է կորչի/ the things that shouldn't be lost...



Սրտում թրթռացող խորհրդավոր ու գեղեցիկ հույզերի մեղեդուն փոխարինելու եկավ սև, լուռ դատարկությունը… Հասկացավ, որ կորցրել է, բայց չէր հասկանում` ինչ:  Սարսռաց:
Փորձում էր աշխարհին նայել յուրովի, բայց ոչինչ չստացվեց: Ուզում էր ջնջել իր հոգուց ցավը, բայց, մոռանալով ցավը, երջանկությունը ևս մոռացել էր: Ինքն իրեն էր կորցրել…
Փորձեց վերագտնել իրեն, բայց գտավ միայն ցավը… Դեռ պիտի համառեր, պայքարեր, խենթանար, տառապեր ու սոսկար իր անզորությունից՝ կրկին ու կրկին, մինչև ի զորու կլիներ գտնել նաև երջանկությունը:

                          
In spite of the mysterious and beautiful emotions melody in his heart came the black, soundless void… He found that he has lost, but he didn’t know what was the loss. He has quivered. He was trying to see the world in his own way, but he wasn’t succeed. He had tried to erase the pain from his heart, but with the pain he has forgot the happiness too. He had lost himself…
He tried to find himself, but he has found only the pain… He would still persist, fight, madden, suffer and dread because of his powerless again and again, until he would be able to find the happiness too…

Tuesday, December 20, 2011


Everyone loves…
Everyone needs love…
,,Why do we need love. I’m never free when I love, I never free when anyone loves me, I need Freedom’’ she said.
Everyone needs freedom.

Յուրաքանչյուրը սիրում է…
Յուրաքանչյուրն ունի սիրո կարիք…
ՙԻնչու՞ ենք սիրո կարիք զգում: Ես երբեք ազատ չեմ, երբ սիրում եմ, երբեք ազատ չեմ, երբ ինձ են սիրում, ես Ազատության կարիք ունեմ՚ , - ասաց աղջիկը:
Յուրաքանչյուրն ունի ազատության կարիք…

Tuesday, September 13, 2011

I live/Ապրում եմ


I live.
That’s good!!!  Is that good?
What will happen if my tommorow never comes?
I’m died!
Who will suffer? Who will feel guilty? Who will blame me? Who will be happy?
I’m back!
Miracle? Mistery? Whatever…
I’m alive.
Who will suffer? Who will feel guilty? Who will blame me? Who will be happy?
I live.

Ապրում եմ:
Դա լա՛վ է: Դա լա՞վ է:
Ի՞նչ կլինի եթե իմ վաղը երբեք չգա:
Մեռա՜ծ եմ:
Ո՞վ է տառապելու: Ո՞վ է զգալու մեղավոր: Ո՞վ է ինձ մեղադրելու: Ո՞վ կլինի երջանիկ:
Վերադարձա՛:
Հրա՞շք: Առեղծվա՞ծ: Ինչ-որ է…
Շնչում եմ:
Ո՞վ է տառապելու: Ո՞վ է զգալու մեղավոր: Ո՞վ է ինձ մեղադրելու: Ո՞վ կլինի երջանիկ:
Ապրում եմ:

Sunday, July 10, 2011

discovery..../ հայտնագործություն...


There was a gentle tremble in his heart… 
There was a crazy tremble in his heart… 
No, this time that wasn’t love… That was the discovery he did…
Each of us has so many discoveries; some of them are truely great either for us, or even for the entire world. Do we notice them???

Wednesday, May 4, 2011

There is a spring in the little town... /Փոքրիկ քաղաքում գարուն է...


Evening. I am walking along the slimy and lonely streets.
The rain is crying…
It is a spring. It is a rainy, pale, roily, sad spring. It is an autumny spring, but without the cheerful colored leaves of the autumn… The first, frightened spears of the spring are colorless and inspirit.
It’s raining all the time.
Under the black clothes, covered by the black umbre

Friday, April 15, 2011

Silence, silence, silence!!! / Լռություն, լռություն, լռությու՜ն

There was a power failure. The silence fell so sadden, that at once he didn’t understand what was going on. The computer stopped its monotonous humming.
What a pleasure
it was! He yawned, stretched, and decided to have coffee: a spoonful instant coffee filled in the water that should be boiled in an electric kettle. Electric!He cursed on his mind, may be…
“Haven’t got a light?” somebody’s head appeared through the door.
“Ha?” he yawned again.
“The light’s gone and I have no mind when it’ll come. Let’s go home, shall we?”
“No. To go home? So many things to be done. I’ll just call to see when it’ll come.”
“And what if it’ll ne

Wednesday, March 9, 2011

Conflict


The world consists of the contradictions. These contradictions are in a conflict, life’s a conflict…
The end of this conflict could be either the death of the EXCISTENCE or the ACQUITTAL…
Someone dies finally, someone gets the acquittal…
The both cases bring us to the same- TRANQUIL…
But in one hand the death is the winner, in the other hand the life…
More contradictions…
It will be so until comes the final victory, that independent of the outlying world can rise in our soul, can be our…
Just think. ,,My own LIFE or the DEATH that belongs only to me…
That’s my choice’’


Աշխարհը կազմված է հակասություններից: Այդ հակասությունները պայքարում են, կյանքը պայքար է...

Այդ պայքարի վերջը կամ ԳՈՅԻ մահը կարող է լինել, կամ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ...
Ոմանք մեռնում են անվերադարձ, ոմանք հասնում կատարելության...
Երկու դեպքում էլ, միևնույն է, հանգում ենք ԱՆԴՈՐՐԻ...
Բայց մի դեպքում հաղթում է մահը, մյուս դեպքում` կյանքը...
Կրկին հակասություններ...

Մինչև չգա վերջնական հաղթանակը, որ անկախ արտաքին աշխարհից կարող է ծնվել մեր էության մեջ, լինել մերը...
Միայն մտածեք.
<<Իմ սեփական ԿՅԱՆՔ կամ միայն ինձ պատկանող ՄԱՀ...
Ես եմ ընտրողը...>>