Երջանկության
Այս կապկումը թշվառ
Ունայնության
Մի այնպիսի անդունդ էր պաղ
նետում վհատ հոգին,
Որ հուսահատությունն էր
դառնում
Քո մեղքը մեծագույն:
Վհատությունը քո հոգու
Գալիս է լուռ՝
Սոսկումներով ու սպասումով
Գալարումով պաղ վիշապի
Խոնարհությամբ հրեշտակի
Ու դիվային մութ հեգնանքով,
Գալիս է՝ խեղդելու վերջին
շունչը հույսի…
Ու չարություն չկա, չկա և
բարություն
Անասնական մի հեզությամբ
Դու ենթարկվում ես ալիքին
բախտ-տարերքի
Ու խոնարհումն այն վեհացնող
հեզությունը չէ արդեն,
Որ հասու է միայն մարդ
արարածին,
Այլ՝ անգիտակից տաշեղի վազք
գետի խռով հորձանուտում.
Քեզ ոչ մի տեղ ափ չի նետում
դեգերումը թշվառության,
Որ ամփոփված է
Քո իղձերի մնացորդից կերտված
տձև մի անոթում…
Չես աղոթում…
congratulations, It is an excellent work
ReplyDeleteThanks dear Anna...))))))))
ReplyDelete