Լեռնային
կիրճում
հսկա
մի
ծառ
կար՝
Ատունեն:
Նրա
խավարի
պես
սև
ճյուղերին
այլևս
կանաչ
տերևներ
չէին
աճում:
Մռայլ
անշնչությունը
տարածվում
էր
ծառի
շուրջն
ամենուր,
բայց
երբեմն
այնտեղ
կարմիր,
գեղեցիկ
ծաղիկներ
էին
հայտնվում:
Այդ
ծաղիկները
հողի
սրտից
չէ,
որ
բարձրանում
էին,
դրանք
որպես
զոհաբերություն
անմատչելի
լեռներում
ապրող
Կարմիր
Արծվի
ցեղախումբն
էր
բերում:
Նրանց
պաշտամունքի
առարկան
էր
Ատունեն:
Ծառի
խոռոչները`
նման
խոժոռ
աչքերի,
ներկել
էին
կարմիր
դեռ
հինավուրց
նախնիները,
և
ցեղախումբը
սկսել
էր
պաշտել
կարմիրը:
Ժամանակ
առ
ժամանակ
հայտնվում
էր
ցեղախմբից
մեկը
և
իր
խնդրանքն
ուղղում
աստվածուհուն.
հնչում
էին
անհեթեթ
կամ
նվիրական
ցանկություններ,
հնչում
էին
անգամ
անասելի
չար
ցանկություններ,
զոհաբերությունից
հետո
Ատունեն
իրականացնում
էր
մարդկանց
ցանկությունները:
Միայն
թե,
քմահաճ
էր
Ատունեն
ու
օրհասական
պահերին
լքում
էր
մարդկանց:
Վաղ առավոտյան Ատունեի առաջ հայտնվեցին ամենագեղեցիկ ծաղիկները: Մի աղջիկ
ծնկի
իջավ
և
խնդրեց.
- Փրկի՛ր, հզո՛ր Ատունե, Կարմիր Արծվի ցեղախմբին սպանող ծարավից:
Երբ աղջիկը մանուկների կացարանից տեղափոխվեց մեծերի գետնափոր տնակը, նրան նոր անուն տվեցին: Կարմիր վարսերի պատճառով աղջկան Ատունե էին անվանում, բայց չարացած աստվածուհին չհանդուրժեց, որ իր անունով
կոչեն
մահկանացու
աղջկա,
որ
մի
խղճուկ,
անցողիկ
գոյություն
իր
անվանակիցը
լինի:
Ավելի
մռայլվեց
խորխորատը,
անգամ
ամպերը
պահվեցին
աստվածուհու
զայրույթից, ու որպես պատիժ երաշտ ուղարկեց Ատունեն ցեղախմբին:
Կարմրահեր աղջիկը եկել էր՝ խնդրելու, որ Ատունեն գթա մարդկանց: Հուսահատված նա շշնջում էր.
- Ես համաձայն եմ կրել հինավուրց պատիժը՝ մնալ առանց անուն և մինչև կյանքիս վերջին օրերը ապրել մանուկների կացարանում, միայն թե, Ատունե, գթա մարդկանց:
Աղջիկը հավատում էր, որ մռայլ աստվածությունը կլսի իրեն. դրա համար ինքը չափազանց թանկ գին էր վճարում: Բայց երեկոյան, երբ նա վերադարձավ կացարան, այնտեղ մարդիկ դեռ տոչորվում էին: Մանուկների ուժասպառ թնկթնկոցն ու հուսահատ հոգոցները թրատամ վագրի ժանիքների պես էին մխրճվում աղջկա մտքեր: Մարդիկ ատելութամբ էին նայում երաշտի պատճառ դարձած էակին: Աղջիկն ուժասպառ կրկին ծնկի իջավ: Մտքերն՝ իրարամերժ ու փոթորկուն, կտրեցին նրան իրականությունից ու նա նորից
փախավ
այնտեղ,
ուր
երազում
էր:
Ապա
բարձրացավ
ու
երեր
քայլերով
հեռացավ
ցեղախմբից:
Մարեց հավատը հին աստվածության նկատմամբ: Ատելությունը շանթեց սիրտը,
և
աչքերում
ցոլացին
արտասուքներ:
Նա
սլացավ
հեռու`
չարությամբ
մտածելով
այն
ատելի
անվան
մասին,
որ
տվել
էին
իրեն:
Նա
արդեն
չէր
զգում
ոչ
քաղց,
ոչ
ծարավ,
նա
քայլում
էր
ու
իրեն
անհայտ
մի
զորություն
զգում
իր
ներսում:
Նա
մերթ
սեր
էր
կոչում
այդ
զորությունը,
մերթ
ատելություն:
Գիշերը մտամոլոր դեգերումները նրան կրկին տարան ծառի մոտ: Չգիտես որտեղից հայտնված քամին ողբում էր իր հավերժական վիշտը: Չղջիկները քարանձավներից դուրս էին թռչում
ու
քամուն
բախվում:
Լուսինը,
ծարավ
լուսինը
տարտամ
լույսով
էր
ծորում՝
պարտվելով
վիթխարի
ստվերներին:
Աղջկա այրվող աչքերը հառված էին ծառին: Հայացքում վայրի կայծեր էին հուրհրում, իսկ Ատունե աստվածուհու կարմիր աչքերը քարացած անտարբերությամբ էին նայում
հուսահատ
աղջկան:
- Հզոր աստվածուհի ես դու, Ատունե, բայց մարդիկ նույնպես ուժ ունեն, ունեն կյանքի ծարավ, մի՜ ստիպիր նրանց տոչորվել, դա սխալ է, վատ է - ասում էր աղջիկը հին աստվածությանը:
Ատունե աստվածուհու քարացած աչքերը նույն անտարբերությամբ էին նայում
վրդովված
աղջկան:
- Մի լռիր, Ատունե, ես քեզնից չեմ վախենում, դու ենթարկվում ես համընդհանուր ոգուն, գիշերհավասարին
նա
հառնել
է
իմ
դեմ
երազում:
Այն
երազում
իմ
նա
քեզ
նման
չէր,
նման
էր
մարդկանց,
ուրեմն
մեզ
է
ավելի
սիրում,
ուրեմն
մեզ
նա
կպաշտպանի,
դու
պարտավոր
ես
ենթարկվել,
պարտավոր
ես
փրկել
մեռնող
ցեղին,
այլապես
կգա
Նրա
պատիժն
ու
այնժամ
ինքդ
քեզ
անգամ
փրկել
ի
զորու
չես
լինի,-
անիմաստ
մերթ
հորդորում
էր,
մերթ
սպառնում
աղջիկը
մունջ
ծառին:
Բայց Ատունեն չէր լսում նրան: Աղջիկն, արհամարհելով ուժգին քամու սառը պոռթկումները, կանգնել էր Ատունեի
առաջ
և
իր
ցեղի
հանդեպ
տածած
սիրուց
ուժ
առած
հրամայում
էր
Ատունեին
փրկել
բոլորին:
Պառավ
Ատունեն
կուչ
էր
գալիս
քամու
ապտակներից,
հոգնած
ճռնչում
ու
չարությամբ
քրքջում
աղջկա
պարզունակ
բարության
վրա:
Աղջիկն
այդ
պահին
բարի
և
ահեղ
էր,
Ատունեն
թույլ
էր
ու
չար:
Եվ
հանկարծ
աղջիկը
հասկացավ,
որ
իր
համար
Ատունեն
այլևս
պաշտամունքի
առարկա
չէ,
այլ
չորացած,
ներկված
մի
ծառ,
որի
ոգին`
մի
պառավ
խաբեբա,
վախենում
էր
մահից
և
հզորության
միֆ
էր
ստեղծել`
խաբելով
Կարմիր
Արծվի
ցեղախմբին:
Հիասթափված
աղջիկը
ցանկանում
էր
ոչնչացնել
մահասփյուռ
ծառն
ու
նրա
հետ՝
մարդկանց
կաշկանդող
անհեթեթ
սնահավատությունը:
Նա
վազեց
կրակ
հայթայթելու,
բայց
երբ
բարձրացավ
ժայռի
գագաթը,
որի
մյուս
կողմում
ցեղախումբն
էր,
անսպասելի
որոտից
քարացավ:
Հաղթահարելով
սարսափը`
նա
ետ
նայեց
և
տեսավ
այրվող
Ատունեին:
Աղջիկը
չարախնդաց՝
համընդհանուր
ոգին,
որ
ավելի
հզոր
և
բարի
էր,
պատժել
էր
չար
աստվածուհուն:
Խավարում
վիթխարի
խաույկի
պես
մոխրանում
էր
Ատունեն:
Այս լուրը նա առաջինը տարավ, բայց նրան չհավատացին, և ցեղախմբի ավագները ցանկացան սեփական աչքերով տեսնել սարսափելի հրաշքը:
Վերադառնալով` նրանք աղջկան մեղադրեցին:
- Աստվածասպան, - հնչեցին վախվորած շշուկներ ցեղախմբում:
Աղջիկը չարդարացավ, բայց սկսեց մտածել, որ իր ատելությունն էր շանթի
վերածված
այրել
ծառը:
Ծերերը
խորհրդի
նստեցին:
- Հեռացնենք նրան ցեղախմբից, նա դժբախտություն է բերում,
նորանոր
դժբախտություններ:
- Ատունեն չի ների, եթե նա ապրի, պետք է սպանել նրան:
- Սպանե՜լ, ինչպես նա էր ցանկանում ոչնչացնել աստվածուհուն:
- Այո՜, մենք կայրենք նրան այրվող Ատունեից վերցված խանձողով:
- Որոշումը կայացված է, - վերջում խոսեց առաջնորդրը:
Աղջիկը սարսափած էր, բայց հավաքեց իր ողջ արիությունը, անտարբեր մոտեցավ խռիվին, մի թեթև թռիչքով բարձրացավ վեր և սահուն նստեց ճյուղերի վրա:
- Ես պատրաստ եմ մեռնել, չա՛ր աստվածություն: Համընդհանուր ոգին ինձ իր մոտ կտանի,
իսկ
քեզ
մեկընդմիշտ
կկլանի
մահվան
ամպը:
Իմ
կյանքը
ես
կդնեմ
զոհասեղանի
ու
իմ
մահը
քո
անեծքից
հզոր
կլինի,
ինչպես
հզոր
էր
իմ
զայրույթը
քո
կյանքից,
- շշնջում
էին
նրա
գունատ
շուրթերը:
Նա հավատացնում էր իրեն, որ չի վախենում, բայց երբ խռիվը բոցավառվեց, սարսափի մի խուլ ճիչ թռավ շուրթերից, և նա ուշաթափ ընկավ:
Անձրևի սառը կաթիլները նրան ուշքի բերեցին: Աղջիկը մի պահ էր միայն մնացել ուշաթափ, բայց այդ ակնթարթն էլ բավական էր, որ համընդհանուր ոգին տեղատարափ
անձրևով
հանգցներ
խարույկը:
Ցեղախմբում
հավատացին,
որ
Ատունեն
ներել
է
նրան:
Մարդիկ
հեղեղի
պես
սլացան
խորխորատ:
Նրանց
հետևից
դանդաղ,
գլխիկոր
քայլում
էր
և
աղջիկը:
Նրան
թվում
էր,
թե
կտեսնի
վերածնված,
չար
Ատունեին,
սակայն
ծառը
վաղուց
մոխրացել
էր,
իսկ
անձրևը`
որպես
անսանձ
հեղեղ,
նրա
խղճուկ
մնացորդները
քշում
էր
հեռու`
խառնելով
արթնացած
գետին:
Աղջկա ներսում իրարամերժ վախեր կային. նա մերթ իր հորինած համընդհանուր ոգուն էր հավատում,
մերթ
չար
Ատունեի
աստվածային
զորությանը,
այժմ
նրա
ներսում
մի
ուրիշ
պաշտամունք
էր
գոյանում:
Բլրի գագաթից աղջիկն արհամարանքով էր նայում ծառի վերջին բեկորներին, հիասթափված նայում էր բլրի շուրջ խռնված մարդկանց, որոնք վախվորած, բայց հիացմունքով լի հայացքները հառել էին նրան: Ատունեի կործանումից հետո փշրվել էր հին պաշտամունքը, հիմա նրանց
պաշտամունքի
առարկան
այդ
աղջիկն
էր:
Աղջկան
ինչ
որ
մեկն
Ատունե
անվանեց:
Ցեղախումբը
ծնկի
իջավ
հրահեր
աղջկա
առաջ`
երկրպագելով
նրան:
Աղջիկա ներսում նոր, անծանոք հույզերի հեղեղ էր: Իր բարձունքից նա հայացքը վար էր հառել ցեղակիցներին. այդ պահին
հավատում
էր,
որ
ինքն
աստվածուհի
է,
հզոր
ու
արդար
աստվածուհի:
Նա
այլևս
չէր,
դողում,
նա
չէր
երերում,
հաստատուն
հողին
կանգնած
նա
չէր
զգում,
թե
ինչպես
են
ոտքերը
հողի
մեջ
մխրճվում,
թե
ինչպես
են
թևերը
ճյուղերի
պես
տարածվում:
Ինչքան
շատ
էր
աղջիկը
հավատում
իր
աստվածային
զորությանն,
անքան
խորն
էին
սև
արմատները
մխրճվում
հողի
մեջ:
Ցեղախումբը
տեսավ,
թե
ինչպես
բլրի
գագաթին
կանգնած
աղջիկը
ծառի
վերածվեց:
Ավելի
ուշ
քրմերը
կարմիր
ներկեցին
ծառի
խոռոչները:
No comments:
Post a Comment