Ես լավ մակույկավար չեղա, թողեցի հոսանքն ինձ
տանի այնտեղ, ուր ինքն է գնում, իսկ հոսանքը հասավ լճին ու կանգ առավ:
Լիճը
ճահճացավ, ու հիմա ես գորտերի հետ պահմտոցի եմ խաղում: Ես լողալ չգիտեմ, նրանք, ովքեր
հասնում են ճահճին, լողալով առաջ են գնում ու ճահիճը հատում:
Ոչ ոք կանգ չառավ, որ ինձ լողալ սովորեցնի:
Մի
օր ես ինքնուրույն լողալ կսովորեմ, ես կկարողանամ ճահիճը հատել, բայց կմնամ ճահճում,
որ ինձ պես անճարակներին էլ լողալ սովորեցնեմ: Ու ոչինչ, որ միակ զվարճանքս գորտերի
հետ պահմտոցին կլինի, փոխարենը կլինեն լողորդներ, որ կշարժվեն ճահիճ տանող հոսանքին
հակառակ:
No comments:
Post a Comment