Կեղծում էի ինձ,
Այնքան հմտորեն,
Ասես, իմ բոլոր դիմակներից
դեն
Կեղծիք ունեի դեմքի
փոխարեն,
Կեղծում էի ինձ
Տարերայորեն:
Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
Ծիծաղում էի
խելագարի պես,
Վար էի
ընկնում մի լացով նկուն,
Որ դու իմ
խինդը, խավար, չտեսնես,
Մենակ էի ես:
Խաբում էի
ինձ,
Այնքան
անճարակ,
Ասես, ոչ մի
սուտ կյանքում չեմ ասել,
Ներսումս մի
թեժ, անիրավ կրակ,
Դարձրել էր
միտքս մահվան կարուսել,
Զուր էր թե
հուսալ, թե տարակուսել:
Բայց հետո գտա
Կեղծիքներից
դեն,
Գտա իմ կյանքի
կորած լույսերը,
Երբ սպասում
էր ինձ միմիայն գեհեն,
Եդեմի այգի
տվեց ինձ սերը:
Պատյան եմ դնում ցավի սուսերը…
No comments:
Post a Comment