ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Կեսգիշեր, պաղ մշուշ, շշուկներ,
Արթնանում է մռայլ մի մորմոք,
Ու գիշերն ինչպես չար մարդակեր,
Հոշոտում է հոգիդ անամոք:
Հին մտքեր, հին մեղքեր, հնություն,
Թափառում է փոշոտ փողոցում
Մի քամի անանուն ու անտուն:
ՈՒ վայում է քանդված մայթերին
Մի քամի, հին քամի իմաստուն,
Ու ցրում աստղային եթերում,
Սառցամած մառախուղը տրտում:
Ու սպասում, ու ստվերներ, լուսաբաց,
Արեգակն է գիշերը ջնջում,
Զարմացած ու նաև զարհուրած՝
Ամոքում ես փնջում ու ննջում:
Հիացա՛ծ եմ... նաև զարմացած...
ReplyDeleteԱսես ինձ տանջող ամենօրյա մտքերը հայտնված լինեն այս տողերում։
Անչափ շնորհակալ եմ նման բարձր կարծիքի համար, այն պարտավորեցնող է ու ես կանեմ լավագույնը, որ չհիասթափեցնեմ, շնորհակալ եմ...
ReplyDelete