Ատելությունը գրեցին մեծատառով,
Իսկ մարդասերներին հայտարարեցին ազգի թշնամի,
Ստեղծեցին երկեր՝ չար ու անբարո,
Սանձարձակությանն ազատության դիմակ հագցրին:
Երազելը համարեցին թուլություն,
Իսկ հայհոյանքն ու կռմփամարտը զորության նշան,
Սպանեցին վերջին խոյանքը հոգու
Ու հորջորջեցին, թե թռիչք ունեն, թե հավերժացան:
Կախ ընկան ժամանակի բեղերից ու ետ պտտեցին
Մինչև որ ժամանակն իրեն թափ տվեց,
Ազատ անկումը մի պահ ազատություն կոչեցին,
Դահիճները մնացին առանց դիմակ ու կացին:
Ու մժեղներն ընկան…
… ու մժեղներն այդուհետ ապրում են ճահճում:
No comments:
Post a Comment