Sunday, February 26, 2012

Պատիժ...


Երբ դժոխքն իր հրե երախը բացեց նրա առաջ, նա չարախնդաց: Ի՞նչ կարող էին անել այդ խղճուկ դևերն իր ներքին անպարփակ չարության ու կամքի ժեռ զորության դեմ: Նրանք դատապարտված էին պարտության: Երբ հերթական դևը հրով ու երկաթով փորձում էր բեկել նրա կամքը, նրան սեղմել տառապանքի աքցաններում, նա կամ լռում էր հաղթական, կամ քրքջում այնպիսի մի վայրի քրքիջով, որի կողքին դիվային քրքիջը պարզապես թոթովանք էր:
Դևերը թևաթափ ելան, բայց դեռ ունեին իրենց զինանոցում մեկին, մի զորեզ էություն, ում դեմ բոլորն են անզոր:
Նրանք դադարեցին տանջելու իրենց խղճուկ փորձերը, պարզապես փակեցին չարագործին մենակ իր խղճի հետ ու լուռ հեռացան:
Րոպեներ անց լսվեցին նրա աղեկտուր վայնասունները…

2 comments:

  1. Արմինե ՊետրոսյանFebruary 26, 2012 at 6:24 AM

    Շատ խորը մտքեր ես գեղարվեստորեն արտահայտում:

    ReplyDelete
  2. Շնորհակալություն Արմինս... Ինձ թվում է՝ կյանքում խիղճը մորցրած մարդու համար ավելի դաժան պատիժ չի կարող լինել, քան հետմահու խղճի պարգևումը...

    ReplyDelete