Tuesday, November 2, 2010

He wishes you were.../Ցանկանում էր, որ դու ...

He wishes you were there.
He would look into your deep eyes from light to feel warm and safe then. He would touch the shafts of your hair and feel the light inside. It doesn’t matter that you are from future, that you came from a far planet he doesn’t even know the name. He’ll twine you and…Come what may…
He wishes you were true…
Ցանկանում էր, որ դու լինես այնտեղ:
 Կնայեր լուսեղեն աչքերիդ խորությանը, որ  իրեն տաք ու ապահով զգար այդուհետ: Կհպվեր մազերիդ ճաճանչներին ու լույսը կզգար ներսում: Փույթ չէ, որ ապագայից ես եկել, որ եկել ես մի հեռու մոլորակից, որի անունն անգամ չգիտի: Կգրկեր քեզ և… Թող լինի ինչ լինելու է…
Ցանկանում էր, որ լինես իրական …

5 comments:

  1. Իրական՝ նման այն երազին, որ ամեն օր ապրում ես:
    Իրական: Այն արցունքի նման, որ աչքերդ խոնավեցնում, բայց այտերիդ վրա չես հասցնում զգալ...
    Իրական:
    Իրականը ի՞նչ է:
    Իրականը չկա:
    Չկան է իրականը:
    ԵՍ եմ իրականը:

    ReplyDelete
  2. Իրականը հեքիաթն է, երբ վերջում հաղթում է բարին... Մնացածը չկա, մնացածը սուտ է, մնացածին, հավատալով հանդերձ, չեմ ուզում հավատալ

    ReplyDelete
  3. Ւրականությունը հենց ինքը հեքիաթն է, որ յուրաքանչյուրը հորինում է իր համար: Իրականությունը մարդկանց փոքրիկ ,,ճշմարտությունների ոսկե միջինն է,, , որ բոլորովին էլ ,,ոսկե,, չէ: Իրականը մեր ձեռքերում է` երբեմն հստակ ու շոշափելի, երբեմն էլ անորոշ ու վերացական...
    Ոչ, Վարազդատ, չկան չէ իրականը... այն կա, կա` իր ողջ գեղեցկությամբ ու այլանդակությամբ...

    ReplyDelete
  4. Nice thought! It makes one feel as if it was a dream...

    ReplyDelete
  5. ...all the life seems to be a dream... I want to see the dream named life that you never know when will be over...

    ReplyDelete