
The evening was whispering, that after night comes the day…
Երեկոն մի պատմություն էր շշնջում, մինչ գիշերը գալիս էր նախքան ցերեկը մի քանի ժամով դառնալու քաղաքի տիրակալը: Օդում դող կար` կայծակի ու անձրևի բույրով: Առաջին միայնակ աստղը նայում էր քաղաքի փակ պատուհաններին: Բայց մի պատուհան բաց էր այդ օրը: Մի մեռնող մարդ էր բաց պատուհանի միջով նայում միայնակ աստղին, շնչում կայծակի ու անձրևի բույրը, լսում երեկոյի պատմությունը:
Երեկոն շշնջում էր, որ գիշերից հետո գալիս է ցերեկ…
Ինչպես բնության մեջ սերմը հողում մահանալով ծնունդ է տալիս մի նոր բույսի, այնպես էլ մարդն իր կյանքն ապրելով ծնում է նոր կյանք և նոր սերունդ է թողնում մարդկությանը:
ReplyDeleteՍակայն միայն սերունդ թողնելը բավական չէ ցերեկ գալու համար. պետք է նաև գործերն ու անունը մնան մարդկանց սրտերում: Եվ այդ ժամանակ մարդու ցերեկը չի փոխվի մթին գիշերվա...
Գործն է անմահ, լավ իմացեք,
ReplyDeleteՈր ապրում է դարեդար...
...և այլն...
Հ.Գ. չարն էլ է միշտ ապրում անմեռ...
Իրականոււմ «Գործի» մասին չէի գրել, այլ հույսի, բայց, թերևս, հենց «Գործն» է հույս ծնում...
ReplyDeleteIt seems to me that the man is depressed...
ReplyDeleteHe just has a hope of the coming day...
ReplyDelete