Շատ ժամանակներ
են
անցել,
նախկինում
այստեղ
գյուղի
տեղում
մի
ուրիշ՝
ավելի
փոքր
գյուղակ
կար:
Գյուղացիները
լավ
ձկնորսներ
էին
ու
հովիվներ
էլ
կային,
որ
հեռու
սարերում
արածեցնում
էին
հոտը`
չվախենալով
վայրի
գազաններից:
Բայց
քաջքերի
մասին
հեքիաթները
սնահավատ
սարսուռով
էին
ալիքվում
հովիվների
սրտերում,
անբացատրելի,
ամենակուլ
վախով,
որ
նրանք
հմտորեն
թաքցնում
էին
կատակասեր
ձկնորսներից:
Գյուղում
ծերերը
պատմում
էին,
որ
հարյուր
տարին
լրանալու
պահին
զարթնում
է
մի
սատանա
ու
լափում
ոչխարներին,
երբ
բոլոր
կենդանիները
կերակուր
են
դառնում,
սկսում
է
մարդկանց
ուտել,
մինչև
որ
չի
հոգնում
արյունոտ
խրախճանքից
ու
նորից
քնում
մինչև
հաջորդ
հարյուրամյակ:
Այդ
օրերին,
երբ
տեղի
ունեցան
չարաբաստիկ
դեպքերը,
դարն
արդեն
ավարտվում
էր
ու
նոր
դար
էր
սկսվում:
Երկու
դարերի
հանդիպման
պահին
սարերում
շատ
կենդանիներ
կորան:
Վախեցած
հովիվները
պատմում
էին,
որ
տեսել
են,
թե
ինչպես
է
դևը
կենդանիներին
հոշոտում,
բայց
գյուղում
քչերն
էին
նրանց
հավատում:
Մի պառավ
կար
գյուղում,
որ
գիտեր
հին
պատմություններն
ու
հմայախոսությունները:
Կանչեց
նա
իր
մոտ
հովիվներին
ու
ասեղ
տվեց
նրանց.
-
Արյան գույնի թելով եմ այն թելել, - ասաց նրանց պառավը, - սա սատանի գլուխը խրեք ու կմեռնի չարքը: Մեր նախնիներն այդպես էլ վարվել են, բայց մի խաբված ջահել հանել է ասեղն ու չարքին ազատություն տվել: Չխաբվեք զավակներս, սպանեք նրա միջի չարությունն, ու նա մեզ նման մարդ կդառնա:
Բոլոր
քաջքերն
էլ
մի
ժամանակ
մարդիկ
են
եղել,
բայց
չարացել
են
աշխարհի
վրա,
ատել
մարդկանց
ու
այդ
չարությունից
ու
ատելությունից
այլանդակվել,
դևեր
են
դարձել:
Իմացեք,
որ
մարդկայնությունը
հեշտ
չի
մեռնում,
խրեք
ասեղը
գլուխն
ու
ինքներդ
կտեսնեք:
-
Իսկ եթե ասեղը հանի՞, - վախվորած հարցրեց հովիվներից մեկը:
-
Ո՛չ ինքը,
ո՛չ
իր
ընկեր
քաջքերը
չեն
կարող
ասեղը
հանել,
միայն
մարդիկ
են
կարող,
դրա
համար
էլ
հիշեք,
ինչքան
էլ
խնդրի,
աղաչի,
հեկեկա,
չհանեք
ասեղը:
Վերցրեցին
հովիվները
հմայված
ասեղն
ու
գնացին
սարերը`
չարքին
բռնելու:
Խորհրդավոր
էակն
արդեն
հասցրել
էր
հոտը
կոտորել,
և
այդ
պահին
յուրաքանչյուրը
կուչ
եկած
սպասում
էր,
որ
հատկապես
իրեն
է
այդ
գիշեր
քաջքը
կուլ
տալու:
Անքուն
տղաներն
աղմուկ
լսեցին
ու
վախեցած
ավելի
մոտեցան
իրար:
-
Տվեք ասեղը, - ի վերջո քաջություն հավաքեց տղաներից մեկը, վերցրեց
ասեղը,
դուրս
եկավ
հովվական
քոլիկից
ու
դեմառդեմ
հանդիպեց
քաջքին:
Զարմացավ
քաջքը,
որ
մարդիկ
չեն
վախենում
իր
դեմ
ելնել,
ընկրկեց: Դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ տղան անվախ առաջացավ ու ասեղը նրա գլուխը խրեց` մտքում աղոթելով, որ պառավը ճիշտ ասած լիներ: Բոլորի աչքի առաջ սատանան կուչ եկավ, թպրտաց ու մի չքնաղ աղջկա վերածվեց: Կամաց-կամաց հովիվները իրենց անապահով թաքստոցից դուրս գալու համարձակություն հավաքեցին ու մոտեցան
կուչ
եկած
աղջկան:
-
Թույլ է ձևանում, հրեշը, գեղեցիկ է ձևանում, - կմկմաց
մեկը:
-
Ուզում է սրտներս շահի, որ դեն նետենք ասեղը, - ասաց մի ուրիշ
թերահավատ
հովիվ
ու
մտրակեց
չարքին:
Անպաշտպան
աղջկա
վերածված
չարքը
վեր
թռավ
ու
փորձեց փախչել: Շրջապատեցին նրան ու աղջիկը սկսեց վախեցած դեսուդեն նետվել: Նրա անհանգիստ, հուսահատ վազքն, անհեթեթ շարժումներն, ասես, հեթանոս
պար
լինեին:
Ծիծաղ
որտոտաց:
-
Պարի՛ր,
սատանա՛,
տեսնենք
լավ
են
քաջքերը
պարում,
- ասաց
մեկ
ուրիշը՝
նույնպես
մտրակելով
աղջկան:
Մարդիկ շրջան կազմեցին
ու
սկսեցին
մտրակել
չարքին: Աղջիկն, անհույս
փախչելու
ուղիներ
որոնելով
ու
տեսնելով,
որ
չի
կարող
շրջանից
դուրս
պրծնել, սկսեց
խելագար
պտույտներ
կատարել:
-
Վերջ տվեք, - սաստեց հովիվներին առաջինը քաջքի դեմ դուրս եկած երիտասրդը, ամուր
բռնեց
վախեցած աղջկա
ձեռքից
ու
նրան
պառավի
մոտ
տարավ:
Պատմեց
ծեր կնոջը
կատարվածն ու հարցեց.
-
Հիմա ի՞նչ անենք սրա հետ:
Պառավը
կարեկցանքով
նայեց
վախվորած
աղջկան,
շոյեց
նրա
փափուկ
վարսերն
ու
ապաստան
տվեց
նրան:
-
Սխալ ես գործում, տատի՛կ, քաջքը մարդկային կերպարով էլ չար է մնում, - այդ
օրն ավելի ուշ ասաց երիտասարդը, բայց պառավը նրան չլսեց:
Խաղաղ
ու
համերաշխ
ապրում
էին
բարի
պառավն
ու
նրա
որդեգրած
դուստրը:
Տարիներն
անփոփոխ
երթով
առաջ
էին
գնում
ու
չարության
նշույլ
անգամ
չկար
աղջկա
ջինջ
աչքերում:
Բայց
ամեն
անգամ
պառավը
տեսնում
էր,
թե
ինչպես
է
նա
փորձում
ասեղը
դուրս
հանել
գլխից,
իսկ
գիշերները
ցավից
ու
անզորությունից
հեկեկում:
Կրկին
ու
կրկին
խնդրում
էր
աղջիկը
պառավին
դուրս
հանել
ասեղը,
որ
այնքան
ցավեցնում
էր
իրեն,
ստրկացնում
ու
նվաստացնում:
Ու պառավը սկսեց մտածել, որ երջանիկ կյանքի
երկար տարիները քնեցրել են այն ցավը, ինչն աղջկան քաջքի էր վերածել, իսկ ինքն արդեն
ծեր է, կմեռնի, իսկ աղջիկը ողջ կյանքում ցավի մեջ կապրի: Մտմտաց տատիկը, տատանվեց,
մի օր
էլ
չդիմացավ
ու դուրս քաշեց ասեցը: Ակնթարթներ անց աղջիկը քաջքի վերածվեց, խեղդեց պառավին ու նրա միակ կովին հեծած դեպ ազատություն սլացավ:
Անհանգիստ
երազում
գունատվեց
քաջքին
հաղթած
երիտասարդը,
արթնացավ
վատ
կանխազգացմամբ
ու
ակամա
պառավի
տուն
վազեց:
Այնտեղ
մեռած
պառավի
ձեռքում
փայլում
էր
կարմիր
թելով
թելված
ու
քաջքի
արյունից
կարմրած
ասեղը:
Նա
վերցրեց
ասեղն
ու
քաջքի
հետքերով
սլացավ:
Ազատ
լճափին
վիթխարի,
կարմիր
լիալուսնի
ֆոնին
սլանում
էր
կովին
հեծած
քաջքը:
Քամու
պես
արագ
էր
սլանում
հալածվող
կենդանին,
բայց
վրդովված
երիտասարդը
քամուց
էլ
արագ
սուրաց,
հասավ
չարքին
ու
գետին
տապալեց
նրան:
Չարքը
կեռ
ճանկերով
դուրս
քաշեց
հակառակորդի
սիրտը, բայց մահամերձ նա կարողացավ ասեղը կրկին դևի գլուխը խրել: Քաջքի ներսում սառած խիղճը թպրտաց ու նրան մարդու վերածեց: Քաջքը սպանել էր այն մարդկանց, որ բարի են եղել իր հանդեպ: Ամբողջ կյանքում չար ամբոխից հալածված՝ վերջապես, բարի մարդկանց էր նա հանդիպել ու կործանել: Աղջկը հասկացավ` ինչ է արել ու ամոթից քարի մեջ թաքնվեց: Այլևս չէր ցանկանում մարդկանց աչքին երևալ: Բայց գիշերը, երբ մարդիկ քնած էին, նա հիշում էր իր կյանքի ամենասարսափելի պահը, մտրակի
հարվածները,
ճիչերը
և
քարից
դուրս
սահելով
պարում:
Այդպես
է
նա
ինքն
իրեն
պատժում,
այդպես
նա
դարեր
կպարի,
մինչև
չգա
մեկը,
ով
չի
վախենա
ասեղը
հանել
ու
կազատի
նրան՝
վերջնականապես
նրան
մարդու
վերածելով:
No comments:
Post a Comment