Կիսահարբած թառել էինք բազիրքին ու իններորդ
հարկի վեհությունից նայում էինք ոտքերի տակ փռված քաղաքին:
- Մեկնումեկս կընկնի:
- Հրե՞մ:
- Մեկնումեկս կընկնի:
- Հրե՞մ:
Աննորմալ բարձր ծիծաղելու պատճառով նկատողություն
ստացանք հարևան պատշգամբում ծխող տատիկից:
Ավելի բարձր ու ավելի լպիրշ ծիծաղեցինք: Ուրիշ ժամանակ բարեկիրթ ու բարի մարդիկ էինք,
էս անգամ տաս տարի իրար չտեսնելուց հետո ուղղակի հանդիպել էինք փողոցում, իրար ժպտացել,
ծանոթացել, մի քանի րոպե տևած մշուշոտ կասկածներից հետո իրար վերագտել:
- Գիտես, որ քո մասին տանեցիներին պատմում էի, մտածում էին երևակայական ըներ ես, էդպես էլ ախր չհաջողվեց ծանոթացնել:
- Հիհի, իսկ ես քո մասին ոչ էլ պատմում էի, բայց որ պատմեի, նույնն էին մտածելու:
- Գիտես, որ քո մասին տանեցիներին պատմում էի, մտածում էին երևակայական ըներ ես, էդպես էլ ախր չհաջողվեց ծանոթացնել:
- Հիհի, իսկ ես քո մասին ոչ էլ պատմում էի, բայց որ պատմեի, նույնն էին մտածելու:
Նորից ծիծաղեցինք, հազիվ ինձ պահեց, որ վար
չընկնեմ: Կիսահարբած վիճակի սթափ կեսը երկուսիս էլ վար իջացրեց պատշգամբ:
- Անդաստիարակներ, - ասաց տատիկը, վար ներեց ծխախոտն ու ներս անցավ:
- Անդաստիարակներ, - ասաց տատիկը, վար ներեց ծխախոտն ու ներս անցավ:
Հաջորդ օրը մերոնց ոգևորված պատմեցի:
- Արդեն
մե՞ծ չես երևակայական ընկերների համար:
- Ինքը
երևակայական չի:
Հեռախոսը սառն ու ռոբոտային ասում էր, որ նման
համար գոյություն չունի: Սպասում էի, որ ինքը կզանգի, ապարդյուն: Իներորդ հարկի բնակարանի
դուռը փակ էր: Հանկարծ դիմացի դռնից դուրս եկավ երեկվա տատիկը:
- Հիշո՞ւմ եք, երեկ իմ հետ մի մարդ կար, էստեղ, պատշգամբում:
- Էն անդաստիարա՞կը:
- Հիշո՞ւմ եք, երեկ իմ հետ մի մարդ կար, էստեղ, պատշգամբում:
- Էն անդաստիարա՞կը:
Որախացա,
ուրեմն նա գոյություն ուներ, ուրեմն կզանգի: Չզանգեց: Հիմա մտածում եմ. գուցե տատիին
էլ էի ես հորինել:
No comments:
Post a Comment