Sunday, January 27, 2013
ԱՎԱԶԵ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ
Կանացի մարմնի կորությամբ սեթևեթ,
Ապակե անոթում բանտված ավազով
Նրա ժամանակն էր՝ դար ու ակնթարթ…
…Իր նոր օրը նա սկսում էր նամազով:
Իր կեսօրը նա անցկացրեց շուկայում,
Ուր խիղճը փոխանակում են գույքի հետ,
Ուր դեռ շղթայված տիրակալներ կային,
Ու նաև կային շղթայազերծ ստրուկներ:
Ինչպես զուգահեռ աշխարհները կապող
Տառապանքի երկու իրար հպված ձագար
Նրա ժամանակն է՝ ապակի ու հող…
… Նա ուշ երեկոյան պիտի մահանար:
Կեսօրից հետո նարգիլե էր ծխում,
Աղոթում էր լոկ իրեն հայտնի կուռքին:
Երբ սատանային դու հոգի ես ծախում,
Անիմաստ է ապավինել աղոթքին:
Ինչպես մենակ կանգնած մի ստվեր կեսօրին՝
Հլու աշխարհի շուրջպարին հարատև
Նրա ժամանակն է՝ չարը և բարին…
…Նա այնպես է ժպտում, ասես, նա գիտեր:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment