«Նույա-յու: Անտեսանելի մոլորակ: Այն ձգում էր մեզ անբացատրելի
ձգողանակությամբ,
որ
չէր
ենթարկվում
ֆիզիկայի
մեզ հայտնի ոչ մի օրենքի: Նավի հոգեբանը զուր հոգեֆիզիոլոգիական գործընթացներով էր մեկնաբանում
Նույա-յուի ձգողականությունը:
Մենք՝
հասարակ
նավաստիներս,
գիտեինք,
որ
այնտեղ
է
մեզ
ձգում
Տիեզերքի
ոգին:
Բավական
է
մի
անգամ
դուրս
գաս
սեփական
արեգակնային
համակարգից
միջաստղային
տարածություն,
երբ
մարմինդ
գերլուսային արագության
ներքո
դառնում
է
ալիք,
ու
մի
պահ
դու
դադարում
ես
քո
նյութական
գոյի
կրողը
լինել,
ու
վե՜րջ,
դու
հաղորդակից
ես
Տիեզերքի
ոգուն:
Այդուհետ
դու
դառնում
ես
տիրակալը
տիեզերքի
և
ստրուկը:
Նրանք,
ովքեր
գերադասում
են
անվտանգ
երթևեկությունը
տիեզերանավով՝
սառած,
սատկած,
նրանց
հասու
չէ
անհայտը…
Իսկ
մենք՝
հասարակ
նավաստիներս,
մենք,
որ
առաջիններից
եղանք,
ովքեր
հիպերտարածությունում
կանգնեցրին
կառամատույցներ
ու
վառեցին
փարոսներ,
մենք
ճանաչեցինք
Նույա-յուի կարոտը»:
- Էլի նույն ցնդաբանությունն ես կարդո՞ւմ:
- Այս գիրքը ձգողականություն ունի, Անս:
- Նույա-յուի ձգողականությո՞ւնը, մի ծիծաղեցրու, գիտությունն ապացուցել է, որ ոչ մի Նույա-յու էլ գոյություն չունի: Այդ ամենը հիմարություն է, երբ մարդու
մարմինը
դառնում
է
ճառագայթ
ու
ապա
նորից
որոշակի
տարածական
կետում
վերամարմնավորվում,
տեղի
են
ունենում
ֆիզիոլոգիական
փոփոխություններ
ու
մարդ
արդեն
այն
չէ,
ինչ
եղել
էր
նախքան
ճառագայթ
դառնալը:
Մարդու
ուղեղն
ու
հիշողությունները
վերանյութականացման
գործընթացում
խեղաթյուրվում
են,
ուղղակի
չեն
կարող
մնալ
նույնը
ոչ
ֆիլոգենեզը,
ոչ
օրտոգենեզը,
արդյունքում
մարդ
խելագարվում
է:
Բոլոր
տիեզերական
նավաստիները
խելագարներ
են
եղել,
Օմի:
Բոլորը:
- Իսկ ի՞նչ, եթե մենք ենք իրականում խելագար, իսկ նրանք ճանաչում են աշխարհներ, որ ավելին են, քան մեր ճանաչած աշխարհը, իսկ ի՞նչ, եթե նրանք իրականում հաղորդակից են Տիեզերքի ոգուն ու Նույա-յուն գոյություն ունի: Անս, պատկերացրու, որ մենք կարող
ենք
մի
պահ
հանդիպել
նրանց,
ում
սիրել
ենք,
բայց
ովքեր
արդեն
չկան,
պատկերացրու
մի
պահ
մենք
կարող
են
ասել
սիրելի
մարդկանց
այն
ամենը,
ինչ
չենք
հասցրել
ասել,
պատկերացրու,
եթե
մենք
կարողանանք
գտնել
մոլորակն,
ուր
հատվում
են
բոլոր
ինը
տիեզերքները
և
կարողանանք
նորից
մեր
գիրկն
առնել
սիրելիներին:
- Օմի, մի կողմ նետիր գիրքը, դու ոչ մի գնով, այլևս երբեք չես վերադարձնի մեր ծնողներին, չես վերադարձնի Ալուկային, երբե՜ք:
Օմիի լացը տարօրինակ է. սկզբում մի խոշոր կաթիլ էր պոկվում աջ աչքից, ապա երկրորդը, երրորդը, հետո միայն սկսում էին արտասուքներ թափվել նաև ձախ աչքից, ու այդ ժամանակ մշուշված հայացքով նա միայն արցունքներ էր թափում, լուռ թափում էր արցունքները, լալիս առանց
աղավաղված
դիմախաղի,
լալիս
լուռ
ու
երկար:
Եղբայրը
սովորել
էր
նրա
ամենօրյա
լացի
արարողակարգին,
նա
ուղղակի
լուռ
մոտեցավ
Օմիին,
վերցրեց
գիրքն
ու
ճառագայթով
այն
մոխրացրեց:
Գրկեց
քրոջ
ուսերն
ու
կողք կողքի
լռեցին:
- Ես վաղը նոր սկավառակ կպատվիրեմ, - արցուքների միջից նետեց Օմին:
- Ես վաղը ևս մեկ սկավառակ կվառեմ, ուրեմն, ինչպես երեկ, ինչպես դրա նախորդ օրը, ինչպես միշտ, - դաժան անտարբերությամբ ասաց Անսն ու դուրս եկավ:
Ամբողջ գիշեր Անսն աննպատակ պտույտներ էր կատարում մոլորակից դուրս, վտանգավոր երկնաքարերով ծածկված տեղանքում,
ուր
աստղանավ
վարել
համարձակվում
են
միայն
լավագույն
օդաչուներն
ու
խելառները:
Ամբողջ
թռիչքի
ընթացքում
Անսի
աչքերից
ցայտում
էր
լացը,
վերադարձի
պահին
նա
արդեն
սովորական
Անսն
էր՝
դաժան,
սառը,
հաստատակամ:
…
- Անս, ո՞ր գրողի ծոցն ես ուղարկել սկավառակս, - Օմիի ձայնը թնդում էր ողջ հարկում:
- Նույա-յու:
- Այսի՞նքն:
- Այսինքն սկավառակդ մատնված է չգոյության ու դու այլևս չես կարողանա այն պատվիրել, ես արգելափակել եմ քո մուծումներ կատարելու հնարավորությունը: Մինչև չափահասություն
ստիպված
ես
հրաժեշտ
տալ
ցնդաբանությանդ,
քանի
դեռ
ես
եմ
քո
խնամակալն,
այլևս
ոչ
մի
Նույա-յու,
- մի
շնչով
վրա
բերեց
Անսը,
շրխկացրեց
դուռն
ու
դուրս
եկավ:
Հետո պատմում էին, որ Անսի վթարը ցնցող տեսարան էր. ապիկար աստղանավորդը իր տասնյակ հազարավոր ուղևորներ ունեցող տիեզերանավը ուղիղ վիթխարի երկնաքարի վրա էր տարել, վերջին պահին լուսե նետի պես Անսի նավը մխրճվել էր մարդատարի ու երկնաքար միջև ու բզիկ բզիկ արել երկնաքարը: Անսի նավն ու երկնաքարը ոչնչացել էին, մարդատարը ևս վնասվել էր, բայց հազարավոր կյանքեր փրկվել էին՝ որպես փրկագին ունենալով Անսի կյանքը:
- Անս, ես կգամ Նույա-յու, մենք անպայման կհանդիպենք, Ա՜նս, - արցուքների միջից շշնջաց Օմին:
Այդուհետ Օմին պետության խմամակալության ներքո էր: Նրա եղբայրը
հերոս
էր.
նա
կարող
էր
ունենալ
գրեթե
ամեն
ինչ
ու
կարող
էր
կարդալ
Նույա-յուի մասին
որքան
ցանկանար:
Ամեն
երեկո
նա
ոչնչացնում
էր
սկավառակը
և
լուռ
արտասվում:
Ամեն
առավոտ
նա
պատվիրում
էր
նորը: