ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Կեսգիշեր, պաղ մշուշ, շշուկներ,
Արթնանում է մռայլ մի մորմոք,
Ու գիշերն ինչպես չար մարդակեր,
Հոշոտում է հոգիդ անամոք:
Հին մտքեր, հին մեղքեր, հնություն,
Թափառում է փոշոտ փողոցում
Մի քամի անանուն ու անտուն:
ՈՒ վայում է քանդված մայթերին
Մի քամի, հին քամի իմաստուն,
Ու ցրում աստղային եթերում,
Սառցամած մառախուղը տրտում:
Ու սպասում, ու ստվերներ, լուսաբաց,
Արեգակն է գիշերը ջնջում,
Զարմացած ու նաև զարհուրած՝
Ամոքում ես փնջում ու ննջում: