Sunday, January 29, 2012


Երջանկության
Այս կապկումը թշվառ
Ունայնության
Մի այնպիսի անդունդ էր պաղ նետում վհատ հոգին,
Որ հուսահատությունն էր դառնում
Քո մեղքը մեծագույն:
Վհատությունը քո հոգու
Գալիս է լուռ՝
Սոսկումներով ու սպասումով
Գալարումով պաղ վիշապի
Խոնարհությամբ հրեշտակի
Ու դիվային մութ հեգնանքով,
Գալիս է՝ խեղդելու վերջին շունչը հույսի…
Ու չարություն չկա, չկա և բարություն
Անասնական մի հեզությամբ
Դու ենթարկվում ես ալիքին բախտ-տարերքի
Ու խոնարհումն այն վեհացնող հեզությունը չէ արդեն,
Որ հասու է միայն մարդ արարածին,
Այլ՝ անգիտակից տաշեղի վազք գետի խռով հորձանուտում.
Քեզ ոչ մի տեղ ափ չի նետում դեգերումը թշվառության,
Որ ամփոփված է
Քո իղձերի մնացորդից կերտված տձև մի անոթում…
Չես աղոթում…


2 comments: